էմմին առաջին անգամ հրապարակել է կրտսեր որդու լուսանկարը

15:34   1 հունիսի, 2017

Այսօր՝ Հունիսի 1-ին, երգչուհի էմմին առաջին անգամ հրապարակել է իր կրտսեր որդու՝ Մարտինի լուսանկարը։

Նշենք, որ երգչուհին երկար ժամանակ թաքցնում էր երկրորդ որդուն, սակայն որոշել է այս կերպ շնորհավորել մանուկների տոնը։

«Տղաներիս գլխավորությամբ շնորհավորում եմ աշխարհի բոլոր երեխաների տոնը: Թող մեր երեխաները լինեն ուրախ և անհոգ: Մեծանան խելացի և բարի: 
P.S. իսկ մենք հպարտանանք մեր երեխաներով և խրախուսենք նրանց, որպեսզի վստահ լինեն և անվախ»,- լուսանկարը մեկնաբանել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող երգչուհին երկու որդի ունի՝ Դանիելը եւ Մարտինը։



© NEWS.am STYLE