Paparazzi NEWS.am STYLE. Հովհաննես Ազոյանը՝ երեւանյան սրճարաններից մեկում

18:02   1 հունիսի, 2017

NEWS.am STYLE-ի պապարացին շարունակում է զբոսնել Երեւանի փողոցներով՝ անսպասելիորեն ֆիքսելով հայ հայտնիներին:

Այսօր՝ հերթական աշխատանքային զբոսանքի ժամանակ, երեւանյան սրճարաններից մեկում նկատեցինք սիրված դերասան եւ հումորիստ Հովհաննես Ազոյանին:

Հարկ է նշել, որ դերասանը բավականին երկար ժամանակ մենակ էր նստած սրճարանում. ի դեպ, այդ ընթացքում շատերը, ճանաչելով Հովհաննեսին, ժպիտով էին անցնում նրա կողքով, դերասանն էլ նույն ժպիտով պատասխանում էր նրանց:



© NEWS.am STYLE