Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Սիրահարների այգում

17:29   1 հունիսի, 2017
Հունիսի 1-ին աշխարհը տոնում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Տոնի նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երկրում ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ երեխաների իրավունքները չոտնահարվեն։
Հայաստանը եւս միացել է տոնին, ինչի կապակցությամբ այսօր հանրապետության տարբեր քաղաքներում եւ շրջաններում անցկացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Երեւանում։
Դրանցից մեկին այսօր ներկա է եղել NEWS.am STYLE-ը։ Սիրահարների այգում փոքրիկ միջոցառում է կազմակերպվել, որի ժամանակ ցուցադրվել են երեխաների նկարած նկարները, հնչել են երգեր։


© NEWS.am STYLE