Ջոնի Դեփը, Միշել Փֆայֆերը, Պենելոպե Քրուզն ու այլք՝ «Սպանություն «Արեւելյան ճեպընթացում»» ֆիլմի առաջին թրեյլերում

19:31   1 հունիսի, 2017

20th Century Fox ընկերության ալիքում հայտնվել է Քենեթ Բրանի՝ «Սպանություն «Արեւելյան ճեպընթացում»» ֆիլմի առաջին թրեյլերը, որը նկարահանվել է Ագաթա Քրիստիի համանուն դետեկտիվի հիման վրա: Ֆիլմը կինոէկրաններին կհայտնվի նոյեմբերի 2-ից:

Ֆիլմի գլխավոր հերոսին՝ Էրքյուլ Պուարոյին, մարմնավորում է հենց ինքը՝ ռեժիսորը:

Ֆիլմը գնացքում տեղի ունեցած սպանության մասին է: Սպանվածը մեծահարուստ ամերիկացի Էդվարդ Ռետչետն է, որին մարմնավորում է Ջոնի Դեփը: Կասկածյալների թվում հայտնվում են 13 հոգի, որոնցից յուրաքանչյուրը մեծահարուստին սպանելու իր պատճառներն ուներ:

Միշել Փֆայֆերը մարմնավորել է միսիս Հաբարթին, իսկ Պենելոպե Քրուզը՝ Պիլար Էստրավադոսին:



© NEWS.am STYLE