«Քեզ համար, Ազնավո՛ւր». աշխարհահռչակ շանսոնյեն Երեւանում ներկա գտնվեց իրեն նվիրված համերգին (ֆոտո/վիդեո)

21:30   1 հունիսի, 2017

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացավ «Քեզ համար, Ազնավո՛ւր» համերգը, որը նվիրված է մեծ շանսոնյեյի ծննդյան 93-ամյակին: Ազնավուրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի, ինչպես նաեւ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ միասին ներկա գտնվեց միջոցառմանը:

Համերգին Հայկ Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Մհերը, Ավո Խալաթյանը, Սիրանուշ Գասպարյանը, Ալյա Սեդրակյանը, Էմմա Պետրոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Արամոն, Ֆորշը, Անդրեն, Արամեն, Սյուզի Մելքոնյանը կատարեցին շանսոնյեի հայտնի ստեղծագործությունները: 

Ավելին՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Շուշան Շատիկյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE