Քենդալ Ջեների եւ Կառա Դելեւինի «խաղերը» Նյու Յորքի Սեքսի թանգարանում

10:05   2 հունիսի, 2017

Թանգարանները տարբեր են լինում: Նյու Յորքում, օրինակ, Սեքսի թանգարան կա, ուր երեկ գնացել են Քենդալ Ջեներն ու Կառա Դելեւինը: Թանգարանը բացվել է 2002 թվականին: Սեռական կրթության կենտրոն լինելով՝ թանգարանը միջոցառումների բազմազան ծրագիր ունի, այդ թվում՝ բեմականացված ներկայացումներ, դասախոսություններ, սեմինարներ:

21-ամյա Քենդալն ու 24-ամյա Կառան որոշել են խաղալ որոշ ցուցանմուշներով: Մասնավորապես՝ հսկայական փչովի կրծքերով:

 

Կառան նաեւ Instagram-ում լուսանկար է հրապարակել. չենք մեկնաբանի, թե ինչ է դա, ինքներդ գուշակեք: Իհարկե, լուսանկարների մեծ մասը հետո ջնջել է, բայց սքրինշոթերն արել են իրենց գործը:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE