Սերենա Ուիլյամսը՝ իր եւ Ալեքսիս Օհանյանի ապագա երեխայի սեռի մասին

11:02   2 հունիսի, 2017

Երեկ Սերենա Ուիլյամսի ավագ քույրը Փարիզում խաղից հետո տված հարցազրույցում հայտնել էր, որ Սերենան դուստր է ունենալու: 

Եվ մինչ բոլոր լրատվամիջոցները շտապեցին ընթերցողներին փոխանցել լուրը, Սերենան որոշել է մեկնաբանել քրոջ խոսքերը: Նա նշել է, որ ինքն ու Ալեքսիս Օհանյանը չգիտեն ապագա երեխայի սեռը եւ չեն ուզում իմանալ մինչեւ նրա ծնվելը:

«Ես մեծացել եմ ոչ թե եղբայրների, այլ քույրերի հետ, այդ պատճառով մենք ավելի հաճախ իգական սեռով ենք խոսում: Երբ ես նրանցից որեւէ մեկից ինչ-որ բան եմ ուզում, քույրերս անմիջապես սկսում են իրար անցնել՝ իմ ցանկությունները կատարելու համար: Ես ամենափոքրն եմ, այդ պատճառով միշտ կարող էի խաբել նրանց»,- Instagram-ում գրել է 35-ամյա Սերենան:


Նշենք, որ երեխան Սերենա Ուիլյամսի եւ Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի առաջնեկն է։



© NEWS.am STYLE