Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Ադամյանը՝ «Մանկական Նոր ալիք 2017» մրցույթի հաղթող

11:02   2 հունիսի, 2017

Երեկ Արտեկում կայացել է «Մանկական Նոր ալիք 2017» մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ հաղթող են ճանաչվել Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Անահիտ Ադամյանն ու Արինա Պետրովան: Այս մասին տեղեկանում ենք aif.ru կայքից:

Մրցույթի 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Իսրայելի ներկայացուցիչ Կուպեր Տալին, երրորդը՝ Եվգենիա Բոյցովան՝ Ռուսաստանից:

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էին 11 երկրներից ժամանած մասնակիցներ: Ժյուրիի կազմում ներառված էին Եվգենի Կրիլատովը, Գրիգորի Գլադկովը, Լեւ Լեշենկոն, Եվգենի Կոմբարովը, Օլեգ Գազմանովը, Յուլիանա Կարաուլովան եւ Իգոր Կրուտոյը:

Ինչ վերաբերում է Անահիտ Ադամյանին՝ հեռուստադիտողը նրան ճանաչում է «Մանկական Եվրատեսիլ 2017» մրցույթից, որտեղ նա ներկայացել է Մերի Վարդանյանի հետ՝ կատարելով «Տարբեր» երգը: 13-ամյա փոքրիկ երգչուհին սիրված դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին է:

Լուսանկարները՝ КП в Крыму



© NEWS.am STYLE