Էշլի Գրեմ vs Քիմ Քարդաշյան. plus size մոդելին համեմատում են հայտնի հայուհու հետ

16:06   2 հունիսի, 2017

Քիմ Քարդաշյանը վաղուց է վարժվել, որ իրեն համեմատում են տարբեր մարդկանց հետ: Այս անգամ սոցցանցերում Քիմին սկսել են համեմատել plus size մոդել, 29-ամյա Էշլի Գրեմի հետ:

Աղջիկն Instagram-ում երկու լուսանկար է հրապարակել (մեկը գլխավոր լուսանկարն է), ինչից անմիջապես հետո սկսել են նրան համեմատել 36-ամյա Քիմ Քարդաշյանի հետ:

«Լա Լա Լենդ»,- այս լուսանկարը մեկնաբանել է Էշլին:
«Այնքան նման ես Քիմին», «Քարդաշյանի կերպա՞րն ես փորձում», «Սա Քիմ Քարդաշյանի իմիջն է»,- մեկնաբանել են բաժանորդները:

Ի դեպ՝ NEWS.am STYLE-ը նույնպես ուզում է նշել, որ Էշլին իսկապես երկու լուսանկարներում էլ ոճով եւ կերպարով նման է հայտնի հայուհուն:



© NEWS.am STYLE