Դալիթան՝ Մալթայում «Miss European Beauty 2017» մրցույթի հաղթող. երգչուհին մանրամասներ է ներկայացնում

15:04   2 հունիսի, 2017

Մայիսի 28-ից Մալթայում մեկնարկել է International Folk Festival-ը, որտեղ Հայաստանից որպես հատուկ հյուր ներկայանալու հրավեր է ստացել «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի մասնակից Դալիթան:

Երգչուհին NEWS.am STYLE-ին պատմել է փառատոնի մանրամասների եւ իր գրանցած մյուս հաջողությունների մասին.

«Այսօր փառատոնի անցկացման վերջին օրն է: Այստեղ մասնակցում են Ռուսաստանից, Իսրայելից, Բուլղարիայից, Լատվիայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից եւ այլ երկրներից ներկայացուցիչներ: Փառատոնին կատարել եմ Ինգա եւ Անուշ Արշակյանների՝  «Մենք ենք՝ մեր սարերը» ու Սիրուշոյի «Huh Hah» երգերը: Երեք երգ ռուսերենով եմ կատարել, երկու երգ էլ՝ անգլերենով: Բոլոր երգերն ընտրվել եւ հաստատվել էին կազմակերպիչների կողմից: Ներկայացել եմ Արցախի եւ Ուրֆայի նախշերով ազգային տարազներով, որոնք տրամադրել է «Տերյան» մշակութային կենտրոնը»,-պատմում է երգչուհին՝ հավելելով, որ փառատոնի ընթացքում քիչ չեն եղել նաեւ անակնկալները: Երգչուհին կազմակերպիչներից մեկի կողմից հրավեր է ստացել մասնակցելու «Miss European Beauty 2017» գեղեցկության մրցույթին, որը հենց այս օրերին անցկացվում էր Մալթայում:

«Ներկայացրեցի Հայաստանը եւ արժանացա Գրան Պրի-ի՝ դառնալով «Young Miss European Beauty 2017» տիտղոսի թագակիր»:

Մրցույթից հետո Դալիթան հրավեր է ստացել մասնակցելոու «Pierre Gardin» հայտնի ֆրասիական բրենդի ցուցադրությանը, որը տեղի է ունենալու այս աշնանը՝ Փարիզում:

«Իհարկե, շատ ուրախ եմ այս հրավերի համար, բայց քանի որ չեմ զբաղվում մոդելինգով, դեռ պետք է մտածեմ այս մասնակցության մասին»,-ասում է Դալիթան, որը փառատոնից եւս ձեռնունայն չի վերադառնալու: Հայ երգչուհին արժանացել է հատուկ հուշարձանի եւ դիպլոմ-շնորհակալագրի:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE