Քարդաշյանների ընտանիքը դատի է տվել Ռոբերտ Քարդաշյան ավագի այրուն եւ պահանջում է 500 հազար դոլար

11:54   6 ապրիլի, 2013

Քարդաշյանների ընտանիքը հայց է ներկայացրել դատարան Ռոբերտ Քարդաշյան ավագի այրի Էլեն Փիրսոնի դեմ՝ մտավոր սեփականության իրավունքը խախտելու համար:
Ինչպես հաղորդում է Huffington Post-ը, Քլոե, Քիմ, Ռոբ Քարդաշյանները եւ նրանց մայրը՝ Քրիս Ջեները ցանկանում են ստանալ Ռոբերտ Քարդաշյանի նյութական  (գրքեր եւ ձեռագրեր) եւ ոչ նյութական (հոդվածների եւ գրական ստեղծագործությունների հրապարակման իրավունք) սեփականության իրավունքը: Դատական հայցի համար առիթ է դարձել այն, որ Էլեն Փիրսոնը In Touch и Life & Style ամսագրին է վաճառել դեռեւս Ռոբերտ Քարդաշյանի կենդանության օրոք արված մի շարք հին լուսանկարներ:
Քարդաշյանների ընտանիքը Ռոբերտի մտավոր սեփականության իրավունքն ստանալուց բացի, նախատեսում է 500 հազար դոլարի փոխհատուցում ստանալ Փիրսոնից՝ բարոյական վնասի համար:



© NEWS.am STYLE