Սեքս եւ թեքիլա. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Բահամյան կղզիներ են մեկնել՝ տոնելու ռեփերի 40-ամյակը

10:01   3 հունիսի, 2017

Հունիսի 8-ին Քանյե Ուեսթը 40 տարեկան կդառնա: Մոլորակի ամենահայտնի ռեփերներից մեկն արդեն սկսել է տոնել տարեդարձը:

Երաժիշտը Քիմ Քարդաշյանի ու երեխաների՝ Նորթի եւ Սեյնթի հետ Բահամյան կղզիներում է:

Նրանց ուղեկցում են նաեւ մտերիմ ընկերները:

Քարդաշյան-Ուեսթ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը E! News-ին պատմել է, որ Քանյեն շքեղ առանձնատուն է վարձել՝ հսկայական լողավազանով:

«Նրանք արդեն տուն են վարձել եւ արկղերով ամենաթանկարժեք թեքիլան պատվիրել: Եվ գինարբուքն արդեն սկսվել է: Երեխաների համար հատուկ տարածք կա, Նորթին եւ Սեյնթին հետեւում են դայակները: Դա Քանյեի գաղափարն էր: Նրանք վաղուց ընտանեկան հանգիստ չեն ունեցել, այդ պատճառով նա որոշել է միավորել ընտանեկան հանգիստն ու զվարճանքը: Քիմը հանգստանում է, իսկ Քանյեն ամեն ինչ անում է, որպեսզի Քիմին ամեն ինչ դուր գա: Նա Քիմին ապահովում է ալկոհոլով եւ սեքսով»,- պատմել է աղբյուրը:

Դե ինչ, ուրախ ժամանց...



© NEWS.am STYLE