Հմայիչ Սելենա Գոմեսը հանգստյան օրերին այցելել է ընկերոջը՝ The Weekend-ին

11:15   3 հունիսի, 2017

Նա հայտնի երգչուհի է, ինչպես նաեւ՝ ամենահանրաճանաչը Instagram-ում, որտեղ ունի ավելի քան 120 մլն հետեւորդ։ Խոսքը, բնականաբար, Սելենա Գոմեսի մասին է, որին երեկ նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում։

Սելենան մեկնում էր զուգընկերոջը՝ The Weekend-ին այցելության։

24-ամյա երգչուհին Նյու Յորք է մեկնել, որտեղ վերջինի 27-ամյա սիրեցյալն աշխատում է նոր տեսահոլովովակի շուրջ։

Սելենան սեւ հագուտով էր՝ կարճ բլուզով եւ տաբատով, ինչպես նաեւ սեւ կոշիկներով, կանաչ էր միայն երգչուհու պայուսակը։

Ի դեպ, ի պատիվ Սելենայի ասենք, որ նա չի տառապում աստղային հիվանդությամբ եւ հանգիստ էր վերաբերում երկրպագուներին, որոնք նրանից ինքնագիր կամ լուսանկարվել էին խնդրում։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  X17Online, PressPhotobank, BankGrid



© NEWS.am STYLE