Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում միջազգային մասշտաբի ռոք փառատոն կազմակերպել

12:33   3 հունիսի, 2017

System of a Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում ռոք փառատոն կազմակերպել: Այս մասին հաղորդում է au.news -ը՝ վկայակոչելով AFP-ը:

Ըստ AFP-ի՝ Թանկյանի մոտ նման գաղափար առաջացել է Երեւանում Aurora Prize մրցանակաբաշխության արարողությունից հետո:
Սերժ Թանկյանը հատուկ տեսաուղերձով շնորհավորել է մրցանակակրին՝ բժիշկ Թոմ Քաթինային:
Իսկ AFP-ին տված հարցազրույցում երաժիշտը նշել է, որ կցանկանար Հայաստանում լայնամասշտաբ ռոք փառատոններ կազմակերպել.
«Ես կցանկանայի ավելին անել Հայաստանի համար, օրինակ՝ երաժշտական փառատոններ կազմակերպել: Կցանկանայի Հայաստանը ներառել հայտնի կոլեկտիվների եվրոպական շրջագայություններում: Ինքս էլ շատ եմ ուզում միջազգային մասշտաբի երաժշտական փառատոն կազմակերպել: Ես ներգրավված եմ երկրի քաղաքական եւ սոցիալական կյանքում, կցանկանայի ներգրավվել նաեւ արվեստում»,- նշել է Թանկյանը:



© NEWS.am STYLE