Թոմ Քրուզը հայտնել է «Լավագույն հրաձիգը» լեգենդար ֆիլմի շարունակության մասին

15:02   3 հունիսի, 2017

Այ, սա հրաշալի լուր է: Հիշո՞ւմ եք 1986 թվականի Top Gun («Լավագույն հրաձիգը») ֆիլմը՝ Թոմ Քրուզի մասնակցությամբ: Մեր մանկության հրաշալի ֆիլմերից էր, այն ժամանակ ֆիլմերի թարգմանությունները դեռեւս «փակ քթով» էին (տեղյակները կհասկանան): Նաեւ «Տաք գլուխները», որը «Լավագույն հրաձիգի» պարոդիան էր:

54-ամյա Թոմ Քրուզն ուրախացրել է երկրպագուներին՝ Access Hollywood-ին տված հարցազրույցում հայտնելով, որ մտադիր է նկարահանել նաեւ ֆիլմի երրորդ մասը:
«Այո՛, երրորդ մաս կլինի: Բայց չեմ ուզում այն «Լավագույն հրաձիգը 3» կոչել, հոգնել եմ այդ թվերից: Ֆիլմը կոչվելու է «Լավագույն հրաձիգը. Մավերիք»: Ֆիլմի ոճը կպահպանվի` օդանավեր, օդաչուներ»,- ասել է դերասանը, սակայն այլ մանրամասներ չի նշել:



© NEWS.am STYLE