ՈՒՂԻՂ. Վլադիմիր Ավետիսյանի եւ D’Black blues Orchestra-ի համերգը Հանրապետության հրապարակում

21:25   3 հունիսի, 2017

Վլադիմիր Ավետիսյանը եւ D’Black blues Orchestra-ն Հայաստանի առաջին Հանրապետության 99-ամյակի առիթով համերգ են տալիս Երեւանի կենտրոնում՝ ներկայացնելով իրենց նոր՝ The Anthology of Blues ծրագիրը:

17 երաժիշտից բաղկացած խումբը կատարելու է բլյուզային հայտնի ստեծագործություններ, լինելու են նաեւ անակնկալ կատարումներ:

D'Black blues Orchestra-ի միջազգային երաժշտական կազմը խոստանում է յուրահատուկ երաժշտական ծրագիր, որի ընթաքում ելույթ կունենա նաեւ բլյուզ ժանրի ամերիկացի երգչուհի Մոնիկա Գրինը:

Հանդիսատեսը կկարողանա նաեւ վայելել տեղի մանկական երգչախմբի ելույթը, որոնք վաղուց ուղեկցում են երաժիշտներին շրջագայությունների ժամանակ: Բացի ավանդական բլյուզ գործիքավորումներից` երաժշտասերները կկարողանան վայելել երաժշտական տարբեր գործիքների միքսեր, այդ թվում նաեւ հայկական դուդուկի ելեւէջներ:

NEWS.am STYLE-ը համերգը ներկայացնում է ուղիղ հեռարձակմամբ:



© NEWS.am STYLE