Կառա Դելեւինը, Արիանա Գրանդեն, Դեմի Լովատոն եւ այլ աստղեր՝ Լոնդոնի ահաբեկչությունների մասին

14:33   4 հունիսի, 2017

Գիշերը, ինչպես հայտնի է, Լոնդոնում ահաբեկչություններ իրականացվեցին: Ուշ երեկոյան սկսեցին տեղեկություններ տարածվել, որ Լոնդոնում կամրջի վրա բեռնատարը վրաերթի է ենթարկել անցորդներին, իսկ հետո, առանց արագությունը նվազեցնելու, մեքենան շարժվել է Բորո շուկայի ուղղությամբ:

Բորո շուկայի մոտ որսորդական դանակներով զինված հանցագործները դուրս են եկել մեքենայից եւ սկսել հարձակվել մարդկանց վրա: Ողբերգության հետեւանքով 7 մարդ է զոհվել, ավելի քան 45 վիրավոր կա: Ոստիկանությունը ոչնչացրել է հարձակվողներին: Հաղորդվել է նաեւ, որ նրանք պայթուցիկներով լի բաճկոններով են եղել: Ավելի ուշ պարզել է, որ, այսպես կոչված, մահապարտի գոտիները կեղծ են:

Բազմաթիվ աստղեր իրենց միկրոբլոգներում ցավակցություն են հայտնել:

 

«Աղոթում ենք Լոնդոնի համար»,- գրել է Դեմի Լովատոն:

Fifth Harmony խումբ. «Շատ տխուր է նման լուրեր ստանալ Լոնդոնից: Մեր մտքերն եւ աղոթքները ձեզ հետ են»:

Արիանա Գրանդե. «Աղոթում ենք Լոնդոնի համար»:

 

Թոմ Հոլանդ. «Սիրտս եմ տալիս բոլոր նրանց, որոնք զոհվեցին այս գիշեր»:

Ջո Ջոնաս. «Աղոթում ենք Լոնդոնի համար»:

Կառա Դելեւին. «Սիրտս քեզ հետ է, Լոնդոն: Պահպանեք ձեզ, չնայած դժվար է այսօրվա իրադարձությունների ֆոնին, բայց պետք է անենք դա»:

 

Լուսանկարները՝ AFP-ի, Getty-ի, PA-ի



© NEWS.am STYLE