Արիանա Գրանդեն, Ջասթին Բիբերը, Մայլի Սայրուսը եւ այլ աստղեր՝ Մանչեսթերի ահաբեկչության զոհերին նվիրված համերգին

11:05   5 հունիսի, 2017

Վերջին շաբաթների ընթացքում ահաբեկչությունները ցնցեցին Անգլիան: Նախ, մայիսի 22-ին ահաբեկչություն իրականացվեց Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Իրականացված պայթյունի հետեւանքով 22 մարդ զոհվեց, շուրջ 60-ը՝ վիրավորվեց:

Իսկ երկու օր առաջ երեկոյան ահաբեկչության թիրախ դարձավ նաեւ Լոնդոնը:
Երեկ համաշխարհային աստղերը ելույթ են ունեցել առաջին ահաբեկչության զոհերի հիշատակին. Մանչեսթերում One Love խորագրով համերգ է կազմակերպվել:

Բեմ է բարձրացել Արիանա Գրանդեն, որին աջակցել են Ջասթին Բիբերը, Քեթի Փերին, Մայլի Սայրուսը, Ֆարել Ուիլյամսը, Ռոբի Ուիլյամսն ու Take That-ը, Coldplay-ը, Black Eyed Peas-ը:

Համերգի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր բաներ են եղել, բայց մամուլի ուշադրությունը կենտրոնացել է Արիանա Գրանդեի ուղղությամբ. նրա մատին նշանադրության մատանի են նկատել՝ ենթադրություն հայտնելով, որ նա նշանվել է Մաք Միլլերի հետ, որը նույնպես ելույթ է ունեցել համերգին:

Արիանա

Արիանա եւ Մաք

Ջասթին Բիբերը հուզիչ ելույթ է ունեցել ու արտասվել Old Trafford եկած հազարավոր մարդկանց առջեւ:

Երգիչը կատարել է իր Love Yourself հիթը:
«Ահաբեկչության զոհերի ընտանիքներին. մենք սիրում ենք ձեզ: Աստված սիրում է ձեզ: Եկեք ծափահարենք ու հիշատակենք այդ հրեշավոր ահաբեկչության զոհերին: Աստված ձեզ հետ: Շնորհակալություն, որ բոլորս միասին ենք»,- հայտարարել է Ջասթինը:

Արիանան երգել է Black Eyed Peas-ի հետ՝ կատարելով այն հատվածը, որը Where Is The Love-ում երգում է Ֆերգին:

Այնուհետեւ Մայլի Սայրուսի հետ երգել է Don't Dream It's Over հիթը:

Ֆարելն էլ Արիանայի հետ կատարել է Happy հիթը:

Այնուհետեւ ելույթ է ունեցել նաեւ Գրանդեն՝ նշելով, որ հիմա ամենակարեւոր պատասխանատվությունն ընկերությունն է եւ այն, որ բոլորը պետք է հոգ տանեն միմյանց մասին:

«Մենք չենք ապրի վախի մեջ: Մենք թույլ չենք տա բաժանել մեզ: Մենք ատելությանը թույլ չենք տա հաղթել»,- բեմից հայտարարել է Արիանան:

Դրանից հետո Գրանդեն երգել է նաեւ Քեթի Փերիի հետ:

Երգչուհիներից հետո բեմ է բարձրացել Coldplay-ը:

Ավելի ուշ՝ Ռոբի Ուիլյամսն ու Take That-ը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty-ի, BBC-ի, PA-ի, Reuters-ի, Invision-ի, AP-ի



© NEWS.am STYLE