Իրինա Շեյքին ու Բրեդլի Կուպերին Լոս Անջելեսում առաջին անգամ նկատել են դստեր հետ

11:33   5 հունիսի, 2017

Վերջապես Իրինա Շեյքին ու Բրեդլի Կուպերին Լոս Անջելեսում նկատել են նորածին դստեր հետ: Զույգը զբոսանքի է դուրս եկել:

Փոքրիկ Լեա դե Սեյնը 42-ամյա դերասանի գրկում է եղել:

Պապարացիները զույգին հասցրել են լուսանկարել, երբ նրանք արդեն տուն էին վերադառնում:

Իրինան Saturday գրությամբ շապիկով է եղել:

Աստղերին «բռնացրել» են տան մոտ, որտեղ կայանված է եղել Կուպերի մոտոցիլկետը:
Իրինան մանկասայլակն է տարել՝ բռնելով նաեւ շան վզկապը:

Ռուսաստանցի մոդելը, ի դեպ, ծննդաբերությունից հետո արագորեն վերականգնեց կազմվածքը՝ այն ցուցադրելով Կաննի կինոփառատոնի միջոցառումների ժամանակ:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ BackGrid-ի



© NEWS.am STYLE