Փաստաբան Սեմյոն Պողոսյանը պատմել է, թե ինչպես են Պուգաչովան ու Գալկինը Կիպրոսի քաղաքացիություն ստացել

13:10   5 հունիսի, 2017

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը Կիպրոսի քաղաքացիություն են ստացել: 

Ռուսական էստրադայի աստղերը կղզում անշարժ գույք են ձեռք բերել, ինչը նրանց իրավունք է տվել քաղաքացիության համար փաստաթղթեր ներկայացնել:

Կիպրոսում բնակվող փաստաբան Սեմյոն Պողոսյանը «Стархит»-ին տված հարցազրույցում նշել է.

«Մայիսի 25-ին Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը Նիկոսիայում ստացան եվրոպական անձնագրերը: Հիմա նրանք երկքաղաքացիություն ունեն: Նրանք օգտվեցին հատուկ ծրագրից, որը նախաձեռնել է Կիպրոսի կառավարությունը: Այն թույլ է տալիս արտոնյալ պայմաններով քաղաքացիություն ստանալ, բավական է միայն երկրի տնտեսությունում ավելի քան 2 մլն եվրո ներդնել: Հիմա Պուգաչովայի ընտանիքի բոլոր անդամները կարող են առանց դժվարության գնալ ու ապրել աշխարհի 48 երկրներից ցանկացածում մեկ, երկու տարի կամ ընդմիշտ մնալ այնտեղ: Եվ առանց վիզայի այցելել 167 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիա եւ Ավստրալիա»:

Գալկինն ու Պուգաչովան քաղաքացիություն ստանալու առիթով տոն են կազմակերպել Կիպրոսի մայրաքաղաքի լավագույն ռեստորաններից մեկում:



© NEWS.am STYLE