Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը հանգստյան օրերը երեխաների հետ են անցկացրել

16:10   5 հունիսի, 2017

47-ամյա Ջենիֆեր Լոպեսն ու 41-ամյա նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսն անցյալ հանգստյան օրերին իրենց երեխաներին ծանոթացրել են միմյանց հետ:

Ապացույցը Ջենիֆերի  Instagram-ում հրապարակված լուսանկարն է:

«Բոլորին ուրախ կիրակի»,- նկարը մակագրել է Լոպեսը:

Լուսանկարում Լոպեսն ու Ռոդրիգեսը պատկերված են նախորդ հարաբերություններից իրենց երեխաների հետ:

Ալեքս Ռոդրիգեսը վեց տարի ամուսնացած է եղել Սինտիա Սքյորթիսի հետ, նրանք երկու դուստր ունեն. 2004 թվականին ծնվել է Նատաշա Ալեքսանդրը, 2008-ին՝ Էլլա Ալեքսանդրը:
Իսկ Լոպեսը երգիչ Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունից երկու երեխա ունի՝ 9-ամյա երկվորյակներ Մաքսն ու Էմման:



© NEWS.am STYLE