Լոնդոնում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանին Երեւանում անակնկալ են մատուցել (տեսանյութ)

12:50   5 հունիսի, 2017

Մեծ Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանը ժամանել է Հայաստան։ Երեւանում նրան դիմավորել են ընկերները, այդ թվում՝ Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը։

Վերջիններս անակնկալ են մատուցել Արթուրին՝ սրճարաններց մեկում տոնելով նրա տարեդարձը։ Նազենի Հովհաննիսյանը երեկույթից փոքրիկ հոլովակ է հրապարակել իր Instagram-ում՝ գրելով.

«Սա Հայաստանն է, որտեղ դու հանդիպում ես սիրելի ընկերոջդ Լոնդոնից։ Արթուր Գուրունլյան, շնորհավոր ծնունդդ եւ բարի գալուստ քո հայրենիք՝ 25 տարի անց»։

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

Հիշեցնենք, որ Արթուր Գուրունլյանը 2015 թվականին ամուսնացել է Big Brother շոուի աստղ Բրայան Դաուլինգի հետ։ Ամուսնությունը տեղի է ունեցել Իռլանդիայի Ուիքլոու կոմսությունում։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ Արթուրն ու Բրայանն առաջին նույնասեռական աստղերն են, որոնք ամուսնացել են Իռլանդիայում։ 



© NEWS.am STYLE