15:05 5 հունիսի, 2017Քիմ Քարդաշյանի հորեղբայրը փրկել է օդանավի ուղեւորուհուն: Պարզվել է՝ նա Քիմի նախկին ընկերոջ՝ Ռեյ Ջիի քույր Բրենդին է:

Բժիշկ Թոմ Քարդաշյանը Լոս Անջելեսից Նյու Յորք էր մեկնում, երբ կինն օդանավի սրահում կորցրել է գիտակցությունը:
Թոմը նրան օգնել է ուշքի գալ, իսկ ավելի ուշ իմացել, որ Ռեյի քույրն է, որի հետ Քիմը նկարահանել էր հայտնի սեքսուալ հոլովակը:

Ականատեսները TMZ-ին հայտնել են, որ Թոմ Քարդաշյանն արագորեն արձագանքել է իրավիճակին եւ առաջին օգնություն ցույց տվել, մինչեւ օդանավի վայրէջքից հետո Բրենդիին հիվանդանոց են տարել:
Թոմ Քարդաշյանը Քիմի հոր՝ Ռոբերտի եղբայրն է:
