Հաջողված կարիերայի համար պահանջվող հատկանիշներ

13:36   6 հուլիսի, 2017

Սեր մասնագիտության հանդեպ. շատ կարեւոր է. առանց դրա հաճախ անհնար է լավ կարիերա կառուցել: Ինքներդ ձեզ համար որոշեք, թե ինչով եք ամենից շատ սիրում զբաղվել:

Պատասխանատվություն. սեփական անձի ու գործի համար պատասխան տալու ունակությունը կարեւոր հատկանիշ է: Նման աշխատակիցները, որպես կանոն, մեծ բարձունքների են հասնում:

Պրոֆեսիոնալիզմ. կարեւոր չէ, թե ինչով եք զբաղվում: Կարեւորը, որ ձեր գործը լավագույնս եք անում: Եթե պրոֆեսիոնալ եք, ապա ոչ մի պատնեշ չի կարող լինել հաջող կարիերա կառուցելու ճանապարհին:

Քննադատության ընդունում. հաճախ մենք կոտրվում ենք հենց այն ժամանակ, երբ մեզ քննադատում են կամ ծաղրում: Գիտակցեք դա: Եվ փորձեք սրտին մոտ չընդունել այն ամբողջ բացասականը, որ ձեզ ասում են: Քննադատությունն օբյեկտիվորեն ընդունեք, շտկեք սխալներն ու առաջ անցեք:

Վախի բացակայություն. պետք չէ վախենալ, հատկապես, եթե առջեւում փոփոխություններ են: Խիզախությունը հաջող կարիերա կառուցելու վստահելի միջոց է:

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE