Plus size մոդել Էշլի Գրեմը՝ պատանեկության տարիներին սեռական ոտնձգության ենթարկվելու մասին

11:33   6 հունիսի, 2017

Բոլորովին վերջերս համացանցում բուռն կերպով քննարկվում էր հայտնի plus-size մոդել Էշլի Գրեմի նոր իմիջը, որը վերջին շրջանում պատճենում է Քիմ Քարդաշյանի ոճը:

Հիմա 29-ամյա մոդելը հայտնվել է Glamour ամսագրի հունիսյան համարի շապիկին:
Ամսագրին տված հարցազրույցում Էշլին պատմել է սեռական ոտնձգության ենթարկվելու մասին:
«Աշխատավայրում մի դեպք եղավ, այն ժամանակ 17 տարեկան էի: Ես դեռեւս չեմ պատմել այդ մասին: Ընկերության աշխատակիցներից մեկը՝ լուսանկարչի օգնականը, ինձ տարավ զուգարան՝ «խոսելու»:
Կարծեցի, որ ուզում է ինձ ինչ-որ բան ցույց տալ, իսկ նա ինձ ներս հրեց, հանեց առնանդամն ու ասաց՝ «վերցրու այն»:

Բարեբախտաբար, մոտ էի դռանն ու հասցրեցի դուրս փախչել: Ի դեպ, նա այդ ժամանակ ընկերուհի ուներ, բայց ես ոչինչ չպատմեցի նրան պատահածի մասին, քանի որ ներքին ձայնս ասում էր՝ «Գուցե նա կփոխվի»»,- պատմել է Էշլին:

Բացի այդ, Էշլին պատմել է իր սկզբունքների մասին. նրա համար կարեւոր է հարմարավետությունն ամեն ինչում: Այդ պատճառով աշխարհի բոլոր կանանց նրա գլխավոր ուղերձը հետեւյալն է. «Արեք միայն այն, ինչ դուր է գալիս ձեզ»:



© NEWS.am STYLE