50-ամյա Հոլի Բերին հերքել է հղիության մասին լուրերը

13:04   6 հունիսի, 2017

50-ամյա Հոլի Բերին հերքել է հղիության մասին լուրերը: Դերասանուհին ուշադրության կենտրոնում էր հայտնվել Լոս Անջելեսում Chrysalis Butterfly Ball-ի գորգին արված լուսանկարներից հետո: Դերասանուհին լուսանկարվել էր՝ ձեռքերը փորին սեղմած, իսկ լրագրողներն անմիջապես դա որպես ակնարկ են ընկալել:

Աստղի ներկայացուցիչները, սակայն, հերքել են լուրը:
«Հոլին հղի չէ: Այդ մասին տեղեկությունները ճիշտ չեն»,- նշել են նրանք:

Նշենք, որ Հոլին երկու երեխա ունի՝ Նալա Արիելան եւ Մասեո Ռոբերտը:

Ի դեպ, անցյալ տարեվերջին՝ Ամանորից մեկ օր առաջ, Հոլի Բերին ու Օլիվյե Մարտինեսը պաշտոնապես ամուսնալուծվեցին: Ապահարզանի գործընթացը սկսվեց, երբ հայտնի դարձավ, որ դերասանուհու ամուսինը՝ Օլիվյե Մարտինեսը, ստիպված է Լոս Անջելեսում զայրույթի բռնկման համար 5 մլն դոլար վճարել. Մարտինեսը ծեծի էր ենթարկել Բերիի նախկին սիրելիին:

Հիշեցնենք, որ Հոլի Բերին եւ Օլիվյե Մարտինեսն ամուսնացել էին 2013 թվականին:

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE