12:18 6 հունիսի, 2017Գարիկ Մարտիրոսյանը կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ Երեւանում է:
Հումորիստի կինն իր Instagram-ում լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արվել են այստեղ:

Զույգը Երեւանում համտեսել է փքաբլիթներ, փախլավա, ինչպես նաեւ՝ խեցգետնի մսից քաբաբ:



Գարիկն ու կինը շրջել են նաեւ Երեւանի Վերնիսաժում:


Ժաննան իր հետեւոդներին տեղեկացրել է, որ պարբերաբար լուսանկարներ է հրապարակելու Հայաստանից, որպեսզի բոլորն այցելեն.
«Նրանց համար, ովքեր դեռ չեն եղել այս հյուրընկալ քաղաքում, ես կհրապարակեմ պատճառներ, թե ինչու է պետք անպայման այցելել այս գեղեցիկ եւ վեհ քաղաք»: