Վախճանվել է «77 Սանսեթ Սթրիփ» սերիալի աստղ Ռոջեր Սմիթը

14:14   6 հունիսի, 2017

84 տարեկանում կյանքից հեռացել է հոլիվուդյան դերասան Ռոջեր Սմիթը, որը առավելապես հայտնի էր «77 Սանսեթ Սթրիփ» սերիալից, գրում է Just Jared-ը:

Նա ծագումով շվեդ ամերիկյան դերասանուհի եւ երգչուհի Էնն Մարգարեթի ամուսինն էր: Մահվան պատճառը նյարդա-մկանային հիվանդությունն է, որը Սմիթի մոտ ախտորոշել էին 30 տարի առաջ: 

Երբ այլեւս չէր կարողանում նկարահանվել կինոյում եւ հանդես գալ հեռուստատեսությամբ, ղեկավարում էր կնոջ կարիերան:

Սմիթը «77 Սանսեթ Սթրիփ» սերիալից հեռացել է 1963 թվականին, հինգ սեզոնում նկարահանվելուց հետո: Այդ ժամանակ նա գլխի վիրահատության ենթարկվեց, սակայն 1965-ին արդեն Սմիթի մոտ «միաստիա» ախտորոշեցին. նրա մկանները սկսեցին աստիճանաբար թուլանալ:



© NEWS.am STYLE