Նաոմի Քեմփբելն ու ճամպրուկների սարը. մոդելին «բռնացրել» են Լոնդոնի օդանավակայանում

17:05   6 հունիսի, 2017

Թերեւս չեմ սխալվի, եթե ասեմ, որ 47 տարեկանում Նաոմին նույնքան հիասքանչ տեսք ունի, որքան 20 տարեկանում:

Քեմփբելին այս անգամ «բռնացրել» են Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում:
Ծաղկավոր վերնազգեստով եւ Adidas-ից սպորտային տաբատով մոդելը հանգիստ մոտեցել է՝ գրանցվելու, իսկ նրա հետեւեից յոթ հսկայական ճամպրուկ են բերել:

Մոդելը Նյու Յորք է մեկնել, իսկ մենք հիշեցնենք, որ ES magazine-ին տված հարցազրույցում Նաոմին խոստովանել է, որ ուզում է երեխաներ ունենալ:
«Ես կցանկանայի մայր դառնալ: Հիմա ինչ-որ մեկի հետ հարաբերությունների մասին չեմ մտածում: Պարզապես ուզում եմ երեխաներ ունենալ: Արդեն մեծ եմ, բայց, կարծում եմ, գիտության օգնությամբ կկարողանամ մայր դառնալ: Եվ լավ կլիներ, եթե երեխաս նաեւ հայր ունենար»,- ասել էր Նաոմին:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE