Նիկոլ Քիդմանը CFDA Awards-ին ներկայացրել է Oscar de la Renta-ից 12 հազար դոլար արժողությամբ զգեստով

19:09   6 հունիսի, 2017

Առավոտյան մենք դիտում էինք CFDA Awards մրցանակաբաշխության կարմիր գորգին փայլած ատղերին: Միջոցառումը տեղի է ունեցել նախորդ երեկոյան՝ Նյու Յորքում։
Առաջին անգամ մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է 1984 թվականին: CFDA Fashion Awards-ը պարգեւ է, որն Ամերիկայի նորաձեւության դիզայներների խորհուրդը հանձնում է նորաձեւության արդյունաբերության ոլորտում ձեռքբերումների համար: Հաղթողին ընտրում են CFDA-ի անդամ դիզայներների, խմբագիրների, ոճաբանների եւ այլ մասնագետների քվեարկությամբ:

NEWS.am STYLE-ն այժմ ուշադրություն կհրավիրի Նիկոլ Քիդմանի հագուստին, քանի որ մենք «պարզեցինք», որ նրա զգեստը Oscar de la Renta-ի արտադրանք է եւ այն արժե....12 հազար դոլար։

Նիկոլը հիասքանչ է։ Դե, ո՞վ կասի, որ մի քանի շաբաթ անց նա 50 տարեկան կդառնա։

Նիկոլն այս զգեստով աննման տեսք ունի, որի քղանցքը զարդարված է ադամանդներով։

Դերասանուհին կերպարը լրացրել է նրբաճաշակ ականջօղերով ու մանյակով։

Ի դեպ, այս զգեստը Oscar de la Renta Fall 2017 հավաքածուից է։ Ցուցադրության ժամանակ զգեստը ներկայացրել է Բելա Հադիդը։


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Shutterstock, Rex



© NEWS.am STYLE