Ծնվել են Ջորջ եւ Ամալ Քլունիների երկվորյակները

21:02   6 հունիսի, 2017

Այսօր՝ հունիսի 6-ին, ծնվել են Ջորջ եւ Ամալ Քլունիների երկվորյակները: Աստղային զույգը դուստր եւ որդի է ունեցել, որոնց կոչել են Էլլա եւ Ալեքսանդր: Այս մասին հաղորդում է USA Today-ը:

«Թե երեխաները, թե Ամալը իրենց լավ են զգում եւ առողջ են»,-հաղորդում է կայքը՝ վկայակոչելով Քլունիների խոսնակին:

56-ամյա Ջորջը եւ 39-ամյա Ամալն առաջին անգամ են ծնողներ դառնում:

Ի դեպ, այս տարի Ջորջ Քլունին պետք է գար Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը, սակայն արարողության ժամանակ ցուցադրված վիդեոուղերձի ժամանակ նա հայտարարեց, որ պարզապես չէր կարող ծննդաբերության ժամանակ ներկա չլինել կնոջ կողքին:

Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասանն ամուսնացավ լիբանանցի իրավաբան Ամալ Ալամուդդինի հետ 2014 թվականին:



© NEWS.am STYLE