11:33 7 հունիսի, 2017Սելենա Գոմեսը Նյու Յորքում լրատվամիջոցների սեւեռուն ուշադրության կենտրոնում է, հատկապես՝ ֆոտոլրագրողների:
24-ամյա երգչուհին Լոս Անջելեսից Նյու Յորք է մեկնել ընկերոջ՝ The Weeknd-ի մոտ:

Երեկ Սելենային նկատել են երեք տարբեր միջոցառումների գնալիս, ամեն անգամ՝ տարբեր հագուստով:

Իսկ ուշ երեկոյան Սելենային ընկերոջ հետ «բռնացրել» են իտալական Rao's ռեստորան գնալիս:

Հասկանալի է, որ երկրպագուները չէին կարող «չհարձակվել» աստղերի վրա:

The Weeknd-ը Նյու Յորքում համերգների շարք է ծրագրել, իսկ Սելենան ցանկանում է այդ ամբողջ ընթացքում նրա կողքին լինել՝ ժամանակավորապես մի կողմ թողնելով գործերը Քալիֆորնիայում:


Այս զույգի մոտ ամեն ինչ, կարծես, լուրջ է...
Աղբյուրը՝ Vogue
Լուսանկարները՝ Getty-ի