Նիկոլ Քիդմանը, Ջորդան Դանը, Վինի Հարլոուն եւ այլ աստղեր՝ Լոնդոնում Glamour Women Of The Year-ին

11:02   7 հունիսի, 2017

Երեկ ուշ երեկոյան Անգլիայի մայրաքաղաքում կայացել է Glamour Women Of The Year մրցանակաբաշխության արարողությունը:

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Նիկոլ Քիդմանը, որն ավելի վաղ Նյու Յորքում CFDA Awards-ի ժամանակ ներկաներին հասցրել էր տպավորել Oscar de la Renta-ից 12.000 դոլար արժողությամբ զգեստով:

Եվ այսպես, 49-ամյա դերասանուհին նախ հայտնվել է կարմիր գորգին, իսկ հետո մասնակցել արարողությանը: Նրան ընկերակցել են նաեւ Ջոնդան Դանը, Վինի Հարլոուն, Ջերի Հոլիուելը, Ֆելիսիթի Ջոնսը եւ այլք:

Ջերի Հոլիուել

Ֆելիսիթի Ջոնս

Աննա Քենդրիկ

Վինի Հարլոու

Նիկոլ Քիդմանը պարգեւ է ստացել «Տարվա դերասանուհի» անվանակարգում, իսկ CBS հեռուստաալիքի The Late Late Show with James Corden շոուն վարող Ջեյմս Քորդենին պարբերականը «Տարվա տղամարդ» է ճանաչել:

Ջեյմս Քորդեն

Ջենիֆեր Հադսոն

Ջորդան Դան

«Երկու շաբաթ անց ես 50 տարեկան եմ դառնալու: Եվ չէի կարծում, որ այս տարին լավագույններից մեկն է լինելու իմ կյանքում: Կարծում էի՝ 50 տարեկանում կհեռանամ կինոյից, բայց հիմա եմ հասկանում, որ շատ բան սկսվում է ե՛ւ 40 տարեկանում, ե՛ւ 50-ում»,- իր ելույթում ասել է Նիկոլը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ PA-ի, Getty-ի



© NEWS.am STYLE