Գարիկ Մարտիրոսյանի կնոջը զարմացրել են Երեւանի ջուրն ու վարդագույն շենքերը (Ֆոտո)

12:49   7 հունիսի, 2017

Գարիկ Մարտիրոսյանի եւ նրա կնոջ՝ Ժաննա Լեւինայի արկածները Երեւանում շարունակվում են։ Ամուսիններն այսօր զբոսնել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, եղել Հյուսիսային պողատայում եւ օպերայի շենքի տարածքում։

Հյուսիսային պողոտայում Ժաննան ջուր է խմել ցայտաղբյուրից եւ հաճելիորեն զարմացել. «Այստեղ կարելի է ջուր խմել փողոցում, համեղ է»,-իր Instagram-ում հրապարակած տեսանյութում ասել է նա։

Այնուհետ նա լուսանկարվել է Առնո Բաբաջանյանի արձանի մոտ։

Գարիկ Մարտիրոսյանի կնոջը հիացրել են նաեւ վարդագույն տուֆից պատրաստված շենքերը։

Հիշեցնենք, որ Գարիկն իր կնոջ հետ երեկ ավտոմեքենայով եկել է Հայաստան։ 

Նրանք արդեն հասցրել են լինել մի շարք հայտնի վայրերում, ուտել փախլավա, խեցգետնի մսից քաբաբ եւ այլն։



© NEWS.am STYLE