Մոդել Սեդա Բաղդասարյանն ամուսնացել է (ֆոտո)

13:50   7 հունիսի, 2017

Ամառը սկսվել է, եւ դա նշանակում է, որ մեկնարկել է հարսանիքների ամենաթեժ սեզոնը։ Եվ, ահա, հայտնի մարդիկ ու ոչ միայն, մեկը մյուսի հետեւից սկսել են ամուսնանալ :)

Այս անգամ ցանկալի հարսնացուների շարքը լքել է մոդել Սեդա Բաղդասարյանը։ Նրա հարսանիքը տեղի է ունեցել հունիսի 3-ին, եւ արդեն համացանցում են հայտնվել առաջին լուսանկարները։

Մոդելը երկու զգեստ է կրել՝ ուռուցիկ եւ նեղ, մարմինն ընդգծող։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է զույգին՝ նրանց մաղթելով ամուր ընտանիք։

Լուսանկարները՝ HayYessayan Photographer



© NEWS.am STYLE