«Ատելության փոխարեն՝ տոն սարքիր յուրաքանչյուր օրդ». այսօր Փրինսը կդառնար 59 տարեկան

17:03   7 հունիսի, 2017

Այսօր՝ հունիսի 7-ին, ծնվել է ամերիկացի հայտնի երգիչ Փրինսը: Լեգենդար երաժիշտն այսօր կդառնար 59 տարեկան:

Փրինսը մահացել է անցած տարի՝ ապրիլի 21-ին: Ատլանտայում կայացած համերգից հետո երգչի ինքնազգացողությունն ինքնաթիռում վատացել է: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Մահվանը նախորդող մեկ շաբաթվա ընթացքում երգիչը ոչ մի րոպե չի քնել: Որպես նրա մահվան պատճառ՝ նշվում է ֆենտանիլի չարաշահումը:

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Փրինսը վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ: Երաժիշտը նաեւ «Գրեմմիի», «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է:

Լեգենդար երգչի հայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Անկախ ամեն ինչից՝ ոչ-ոք քեզ չի կարող թելադրել, թե ով ես դու»:

«Երկարակեցության գաղտնիքը երաժշտությունը մանրակրկտորեն ուսումնասիրելն է»:

«Ինձ դուր է գալիս արդարացված քննադատությունը, հատկապես, երբ դա անում են խելացի մարդիկ»:

«Ամեն ինչն ունի իր մութ կողմերը»:

«Արվեստը ենթադրում է ստեղծել նոր հիմք, ոչ թե արդեն գույություն ունեցածի վրա ստեղծել քոնը»:

«Ժամանակը մտքի ստեղծած հասկացությունն է: Իրականում այն գոյություն չունի»:

«Փոփ երաժշտությանը պակասում է վտանգը»:

«Ես նախընտրում եմ չխոսել անցյալի մասին»:

«Ես երբեք չեմ քվեարկում. ինչի՞ս է դա պետք»:

«Իսկական արտիստը ձայնագրման ստուդիայի կարիք չունի, որպեսզի վերածվի ինչ-որ մեկի»:

«Ատելության փոխարեն՝ տոն սարքիր յուրաքանչյուր օրդ»:



© NEWS.am STYLE