Շիկահեր, կարճ կիսաշրջազգեստով եւ առանց կրծկալի. Ռոբ Քարդաշյանի ընկերուհին փոխել է իմիջը

16:39   7 հունիսի, 2017

Շիկահեր, կարճ կիսաշրջազգեստով եւ առանց կրծկալի. բաղձալի բառեր ցանկացած հայ տղամարդու համար: Երեկ Լոս Անջելեսում նման կերպարով նկատել են Ռոբ Քարդաշյանի ընկերուհուն՝ Բլեք Չայնային:

29-ամյա Չայնան մտերիմ ընկերոջ՝ ոճաբան Քելոն Դերիքի հետ է եղել:

Ընկերներին նկատել են ընթրիքից հետո Barton G ռեստորանից հեռանալիս:

Ի դեպ, մի քանի իր առաջ Ռոբ Քարդաշյանն Instagram-ում Բլեք Չայնայի արխիվային լուսանկարներ էր հրապարակել եւ նրան սեր խոստովանել: Քիմ Քարդաշյանի եղբոր հրապարակած նկարները Չայնայի պատանեկության տարիներից են:

Նյութը եւ լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE