Էմիլի Ռատաժկովսկին նշում է ծննդյան 26-ամյակը. մոդելի TOP 10 ամենասեքսուալ կերպարները (ֆոտո)

17:50   7 հունիսի, 2017

Մեր օրերի ամենասեքսուալ եւ պահանջված մոդելներից մեկը՝ Էմիլի Ռատաժկովսկին, այսօր՝ հունիսի 7-ին, տոնում է ծննդյան տարեդարձը: Հայտնի ամերիկուհին դարձավ 26 տարեկան:

Էմիլին մեծ ճանաչում ձեռք բերեց շնորհիվ Ռոբին Թիքի Blurred Lines տեսահոլովակի:

26-ամյա գեղեցկուհու մոդելային կարիերան սկսվել է էրոտիկ ֆոտոշարքերից: Նա առաջին անգամ մերկացել է Treats! Էրոտիկ հանդեսի համար: Այունհետեւ մոդելը տեսահոլովակներում նկարահանվելու տարբեր հրավերներ է ստացել: Նա հայտնվել է նաեւ Maroon 5-ի Love Somebody տեսահոլովակում: Ի դեպ, Ռատաժկովսկուն կարող եք տեսնել Դիմա Բիլանի «Неделимые» երգի հոլովակում, որի ռեժիսորը հայազգի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանն է:

Էմիլիի ցանկացած կերպար բուռն քննարկվում է մեդիայի կողմից: Նրա մասին երազում են շատ տղամարդիկ, նրան կրկնօրինակում են հազարավոր կանայք. երիտասարդ ու հաջողակ մոդելի TOP 10 ամենասեքսուալ կերպարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.



© NEWS.am STYLE