Alexandre Vauthier-ից զգեստով Սելենա Գոմեսը՝ The Weeknd-ի հետ ժամադրության գնալիս

18:04   7 հունիսի, 2017

Միացյալ Նահանգներում երեկ աստղերը, կարծես, կրծկալի դեմ պայքարի օր էին հայտարարել: 

Ռիհանան առանց կրծկալի Մայամիում նկարահանվել է նոր տեսահոլովակում, Բլեք Չայնան Քալիֆորնիայում ընթրիքի է գնացել, իսկ Նյու Յորքում Սելենա Գոմեսն ընկերոջ՝ The Weeknd-ի հետ հերթական ժամադրությանը։

Սելենան ներկայացել է Alexandre Vauthier-ից սեւ զգեստով:

24-ամյա երգչուհին ընկերոջը տեսնելու է եկել Լոս Անջելեսից:

Նյու Յորքում նա հասցրել է աչքի ընկնել՝ մեկ օրվա ընթացքում հինգ տարբեր միջոցառման ներկայանալով տարբեր զգեստներով:
Սելենան այստեղ կմնա մինչեւ շաբաթվա վերջ. The Weeknd-ը քաղաքում երկու համերգ է ծրագրել:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ BlackGrid-ի



© NEWS.am STYLE