Ջեյ Լոյի զուգընկերոջ նախկին ընկերուհին նրանից 600 հազար դոլար է պահանջում

20:06   7 հունիսի, 2017

Դե, սա արդեն հեռուստասերիալի է նմանվում։ Նման բան միայն լատինաամերիկյան սերիալներում կարելի է տեսնել։ TMZ-ը գրում է, որ Ջենիֆեր Լոպեսի ներկայիս զուգընկերոջը՝ բեսյբոլիստ Ալեքս Ռոդրիգեսին, նրա նախկին ընկերուհին շանտաժի է ենթարկում։ 41-ամյա սպորտսմենը, որի հարաբերությունները Ջեյ Լոյի հետ շատ լուրջ են, անհարմար դրության մեջ է հայտնվել։

Ալեքս Ռոդրիգեսն այդ կնոջ հետ (կնոջ անունը չի նշվում) հանդիպել է 2014 թվականին։ Այժմ նա 600 հազար դոլար է պահանջում, հակառակ պարագայում՝ սպառնում է հրապարակել հաղորդագրությունները, որոնք Ալեքսն ուղարկել է իրեն։ Սակայն այստեղ մի նրբություն կա. կինը պնդում է, որ հաղորդագրությունները ստացել է, երբ զույգը խզել է հարաբերությունները, իսկ Ալեքսը սկսել է հանդիպել Լոպեսի հետ։

Կինը վստահեցնում է, որ հաղորդագրությունները ինտիմ բնույթ են կրում։ Սակայն Ալեքսը, պարզվում է, «պինդ տղա է»։ Նա հայտարարել է, որ կինը կարող է հանգիստ մամուլում հրապարակել այդ հաղորագրությունները, քանի որ նա դրանք չի ուղարկել Լոպեսի հետ սիրավեպի ընթացքում։ Ալեքսը հրաժարվել է վճարել, ավելին՝ Ռոդրիգեսի փաստաբանները ոստիկանություն են դիմել։

Ջեյ Լոն դրան հումորով է վերաբերում եւ աջակցում է Ալեքսին։



© NEWS.am STYLE