Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել, թե ինչպես են հայկական լավաշ թխում

11:49   8 հունիսի, 2017

Գարիկ Մարտիրոսյանի եւ նրա կնոջ՝ Ժաննա Լեւինայի արկածները Հայաստանում շարունակվում են։ Այս անգամ զույգը հայկական լավաշ  համտեսելու է գնացել։

Գարիկի կինն իր Instagram-ում հրապարակել է կադրեր, թե ինչպես են թոնիրում հաց ու լավաշ թխում։

Նրանց ուղեկցել է Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, որը հացթուխ կանանց հետ ուշագրավ զրույցի է բռնվել։

Լեւոն Մարտիրոսյանը հետաքրքրվել է, թե, արդյոք, կանայք հանգստյան օր ունեն, եւ ստացել բացասական պատասխան.

«Գոնե փող տալի՞ս են, թե՞ չեն տալիս»,- հարցրել է Լեւոնը, ինչին ի պատասխան կանանցից մեկն ասել է. «Բա հո ձրի չե՞նք աշխատում, կարեւորը՝ աշխատանք կա»։

Հիշեցնենք, որ Գարիկն իր կնոջ հետ օրեր առաջ ավտոմեքենայով եկել է Հայաստան։  Նրանք արդեն հասցրել են լինել մի շարք հայտնի վայրերում, ուտել փախլավա, խեցգետնի մսից քաբաբ եւ այլն։



© NEWS.am STYLE