Գիշերազգեստային ոճ. Վիկտորիա Բեքհեմը՝ Նյու Յորքում

14:16   8 հունիսի, 2017

Վիկտորիա Բեքհեմը Լոնդոնից Նյու Յորք է ժամանել, որտեղ բրիտանացի դիզայները ներկայացրել է գարուն-ամառ 2018 պրետ-ա-պորտե հավաքածուի նախացուցադրությանը։

Եվ ո՞վ կարող էր այն ավելի լավ գովազդել, քան ինքը՝ Վիկտորիան։

Օրվա սկզբին Դեւիդ Բեքհեմի կինը ներկայացել է էլեգանտ զգեստով։

Իսկ ավելի ուշ ներկայացրել է գիշերազգեստային ոճը, որին Վիկտորիան վերջին ժամանակներում մեծ ուշադրություն է դարձնում։

Ի դեպ՝ Դեւիդ Բեքհեմն այժմ որդու հետ Աֆրիկայում է։

«Շատ շուտով Նյու Յորքում իմ նախացուցադրությունն է, շատ ոգեշնչված եմ, որ այն Նյու Յորքում տեղի կունենա»,- Twitter-ի իր էջում գրել է Վիկտորիան։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE