Յուրահատուկ ոսկե զգեստ՝ պաղպաղակի գովազդի համար

18:11   6 ապրիլի, 2013

Պաղպաղակ արտադրող MAGNUM ընկերությունը հայտնի մոդելյոր Զակ Պոզենին ներգրավել է իր արտադրանքի գովազդի համար զգեստ ստեղծելու գործին:

Ըստ Fashiontime-ի, մոդելյորը ստեղծել է յուրահատուկ զգեստ, որը կարված է 24 կարատ ընդհանուր քաշով 10 հազար տարբեր չափերի ոսկե փուլերից: Զգեստի եզրը նման է հալվող պաղպաղակի հետքի: Հանդիսատեսն այն կարող է տեսնել կարճամետրաժ ֆիլմում, որը նկարահանել է Ջոն Քասարը՝ Ջո Մանդանիելոյի եւ Քերոլայն Կորեայի գլխավոր դերակատարմամբ: Պրեմիերան կայանալու է ապրիլի 18-ին, Tribeca Film Festival փառատոնի ժամանակ:

Զգեստի ստեղծման համար երկու շաբաթ է պահանջվել: Այն գնահատվում է 1.5 մլն դոլար:



© NEWS.am STYLE