«Իմ կյանքի ուղին այլեւս ուրիշ է». Մերի Մակարյանն իր նշանադրության մասին

16:01   8 հունիսի, 2017

Մերի Մակարյանը նշանադրությունից հետո առաջին անգամ սիրելիի հետ լուսանկար է հրապարակել։ Դերասանուհին իր Instagram-ում նշանածի հետ լուսանկար է տեղադրել, որն ուղեկցել է հետեւյալ գրառմամբ։

«Այո, իմ կյանքի ուղին այլեւս ուրիշ է։ Յուրաքանչյուրիդ մաղթում եմ անսահման սեր եւ Աստծո բոլոր բարիքները՝ արժանավայել ապրելու համար»,- գրել է Մերին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին նշանադրության առիթով հնչեցրած բարեմաղթանքների համար։

Հիշեցնենք, որ Մերիի նշանածը բնակվում է ԱՄՆ-ում։



© NEWS.am STYLE