17:05 8 հունիսի, 2017Այսօր մեր փեսան՝ Քանյեն, դառնում է 40 տարեկան։ Հանրաճանաչ ռեփերը կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ 2015 թվականին Հայաստան այցելեց, ինչի մասին այսօր արդեն նշել ենք։ Ռեփերի 40-րդ տարեդարձը նշելու համար Քանյեն եւ Քիմը Բահամյան կղզիներ են մեկնել, որտեղ Քիմը պարզապես հարբել է թեքիլա խմելով։ Ի դեպ, ռեփերը մի քանի արկղ պատվիրել է այդ խմիչքից։
36-ամյա հայուհին Chanel ապրանքանիշի բիկինիով թեքիլա է վայելում, ինչի մասին վկայում են ռեալիթի շոուի աստղի Snapchat-ի եւ Instagram-ի էջերը։

Ի դեպ, Քիմը խմել է Ջորջ Քլունիի եև Սինդի Քրոուֆորդի ամուսնու համատեղ՝ Casamigos ապրանքանիշի թանկարժեք թեքիլան։

«Ես առհասարակ ալկոհոլ չեմ խմում։ Իմ քույրերը խմում են ալկոհոլ, իսկ ես նրանց տուն եմ տանում։ Ես ինքս չեմ խմում»,-ավելի վաղ People պարբերականին ասել է Քիմը։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Onlineս