«Մերկ պառկած էի հատակին՝ ինչպես աղբը». Նիկոլ Քիդմանը՝ իր կարիերայում ամենակոշտ սեքս տեսարանի մասին

18:02   8 հունիսի, 2017

Վերջին օրերին մեր ուշադրության կենտրոնում մշտապես Նիկոլ Քիդմանն է։ Սակայն դա զարմանալի չէ. Կաննի փառատոնից մինչ օրս դերասանուհին ներկա է տարբեր արարողությունների։ Վերջին երկուսում Նիկոլը ցնցող տեսք ուներ։ CFDA Fashion Awards-ին դերասանուհին ներկայացավ Oscar de la Renta ապրանքանիշի 12 000 դոլար արժողությամբ զգեստով, իսկ Glamour մրցանակաբաշխությանը դերասանուհին հաղթեց «Տարվա կին» անվանակարգում։

Այսօր ավստրալացի դերասանուհին Hollywood Reporter պարբերականի հետ հարցազրույցում որոշեց խոսել իր կարիերայում ամենակոշտ սեքս տեսարանի մասին։
Խոսքը «Մեծ փոքր սուտը» սերիալի դրվագների մասին է, որտեղ Նիկոլին հերսուհին՝ իրավաբան Սելեստան, կոշտ սեքսով է զբաղվում Ալեքսանդր Սքարսգարդի հետ, որը մարմնավորում է Նիկոլի հերոսուհու ամուսնուն՝ փաստաբան Փերիին։

«Նկարահումներից հետո ես հյուրանոց գնացի եւ քարով զայրացած հարվածեցի ապակե դռանը։ Այդ տեսարաններից տպավորությունները դուրս չէին գալիս հիշողությունիցս եւ երկար ժամանակ ինձ բաց չէին թողնում։ Ես ցնցվում էի զայրույթից։

Մարմինս պատած էր կապտուկներով, եւ բժիշկն ինձ քսուքներ ու դեղեր նշանակեց, սակայն այդ ամենն ինձ հուզականորեն էր կատաղեցնում։ Ես ինձ ստորացված էի զգում։

Վերջին տեսարանում ես մերկ պառկած էի հատակին՝ ինչպես աղբը, ինձ համար ցավալի էր։ Ես լիովին ուժասպառ էի, եւ մինչ ուշքի էի գալիս, ռեժիսորը մոտեցավ, ինձ ծածկեց ու ոտքի կանգնեցրեց»,-ասել է Նիկոլը։



© NEWS.am STYLE