Թիմաթին բեմում ծածանեց հայկական դրոշը. ռեփերի խելահեղ համերգը Երեւանում (ֆոտո/վիդեո)

23:40   8 հունիսի, 2017

Հանրապետության հրապարակում կայացավ Թիմաթիի մենահամերգը: Ռեփերն, ինչպես եւ խոստացել էր, ցնցեց Երեւանն իր մեգահիթերով:

Նա նախ ներկաներին բարեւեց հայերենով, ապա ներողություն խնդրեց մայիսի 12-ին իր տապալված համերգի համար. 

«Ցավում եմ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ չունեցա ձեզ համար, բայց ես խոստացա, որ կվերադառնամ կրկնակի լավ ծրագրով:

Այնքան ուրախ եմ, որ այսօր այստեղ այսքան շատ մարդ է հավաքվել: Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ»,-նշեց նա:

Ի դեպ, Թիմաթին բեմում իր ուսերին գցեց նաեւ հայկական եռագույնը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE