«Եվս մի քանի օր հայկական ռեստորաններում, եւ Ժաննան կդառնա տանձ». Գարիկ Մարտիրոսյանի կինն անհանգստացած է

13:02   9 հունիսի, 2017

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, անհանգստացած է Երեւան կատարած այցի պատճառով։ Աստղային ընտանիքը Հայաստան է ժամանել ամառը վայելեու նպատակով եւ արդեն հասցրել լինել քաղաքի տեսարժան վայրերում, համտեսել փքաբլիթներ, քաբաբ եւ խորոված։

Եվ, ահա, Ժաննան անհանգստանում է, որ այդքան համեղ ուտեստներ ճաշակելով, կարող է գիրանալ.

«Տանձ է կախված, իսկ դրանում նստած է Ժաննան։ Եվս մի քանի օր հայկական ռեստորաններում, եւ Ժաննան նույնպես կդառնա տանձ»,- Instagram-ում կատակել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը կնոջ հետ հայկական լավաշ  համտեսելու է գնացել։

Ժաննան իր Instagram-ում հրապարակել է կադրեր, թե ինչպես են թոնիրում հաց ու լավաշ թխում։



© NEWS.am STYLE