Անփույթ տեսքով Իրինա Շեյքը՝ Նյու Յորքում (ֆոտո)

14:34   9 հունիսի, 2017

Իրինա Շեյքին մի քանի օր առաջ նորածին դստեր ու ընկերոջ՝ Բրեդլի Կուպերի հետ, տեսել էին Լոս Անջելեսում, իսկ հիմա 31-ամյա մոդելը Նյու Յորքում է: 

Ավելի վաղ E! News-ի ներքին աղբյուրը պատմել էր, որ երեխային խնամելու հարցում օգնում է Իրինայի մայրը:

«Իրինան եւ Լեան շատ լավ են: Բրեդլին շատ է աշխատում, բայց Իրինայի մայրն օգնում է հոգ տանել երեխայի մասին: Բրեդլին հաճախ է բացակայում, բայց հնարավոր ամեն ինչ անում է՝ ավելի հաճախ դստեր հետ լինելու համար: Բայց ամենակարեւորն այն է, որ զույգը մտածում է էլի երեխաներ ունենալու մասին»,- նշել է աղբյուրը:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Mega-ի



© NEWS.am STYLE