«Կնքահայրը» բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմ է ճանաչվել

16:35   9 հունիսի, 2017

Մառլոն Բրանդոյի եւ Ալ Պաչինոյի մասնակցությամբ «Կնքահայրը» ֆիլմը շրջանցել է նույնիսկ «Աստղային պատերազմներ 5. Կայսրությունը պատասխան հարված է հասցնում» ժապավենը: Սա գրեթե անհավանական է, բայց փաստ: Empire ամսագիրը հարցում է անցրացրել 20.000 ընթերցողների շրջանում՝ պարզելու համար, թե որն է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը:

Հարցման արդյունքներով առաջին հորիզոնականում հայտնվել է «Կնքահայրը» ֆիլմը (1972 թվականին թողարկված առաջին մասը):

«Աստղային պատերազմներ 5. Կայսրությունը պատասխան հարված է հասցնում» ֆիլմը երկրորդ տեղում է, իսկ երրորդ հորիզոնականում 2008 թվականին թողարկված՝ «Բեթմեն. Խավարի ասպետը» ֆիլմն է:

Առաջին տասնյակում ներառվել են նաեւ «Փախուստ Շոուշենկից», «Քրեական ընթերցվածք», «Փառավոր տղաները», «Ինդիանա Ջոնս. կորուսյալ տապանը որոնելիս», «Ծնոտներ», «Աստղային պատերազմները» (չի նշվում, թե որ մասը), «Մատանիների տիրակալը. Մատանու Եղբայրություն» ֆիլմերը:

«Կնքահայրը 2» ֆիլմը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE